Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք պատգամավորին պատկանող ընկերությունն էլ է իրավախախտ

Տնտեսություն
ce8a428342247a6b2d8ca7a5692c1086

Ձվի շուկայում հայտնաբերվել է ժամկետանց եւ թերի մակնշմամբ ձվի խմբաքանակ։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլ քարտուղար Արմինե Սուքիասյանը։ Ծառայությունը դիտարկումներ է անցկացրել ստացված բողոքների, ինչպես նաև օրերս մամուլում եղած հրապարակումների հիման վրա, ըստ որի` խանութներում վաճառվում են ներկրված ժամկետանց ձվեր՝ 3 ամիս պիտանիության ժամկետով: Ժամկետանց եւ թերի մակնշմամբ ձվի խմբաքանակը հայտնաբերվել է տարբեր վաճառակետերում՝ ասաց Արմինե Սուքիասյանն ու հավելեց, որ ուսումնասիրվել են եւ տեղական, եւ ներկրվող ապրանքները. «Հայտնաբերված ժամկետանց ձվերի վաճառքը կասեցվել է, եւ խմբաքանակը՝ ոչնչացվել, իսկ թերի մակնշված ձվերի վաճառքը կասեցվել եւ նմուշը ուղարկվել է լաբորատոր փորձաքննության»,- վստահեցրեց նա։ Թե ինչ խմբաքանակի մասին է խոսքը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կհայտնի միայն փետրվարի 13-ից հետո, երբ կավարտվեն դիտարկումները։ Հիշեցնենք, որ ձու ներկրող ընկերություններից մեկն էլ «Սովրանո» ընկերությունն է, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին։ Արդյո՞ք այս ընկերությունն էլ է իրավախախտների շարքում. հարցին Արմինե Սուքիասյանը պատասխանեց. «Մենք ընկերությունների անուններ չենք տալիս»։ Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 1438-Ն որոշման՝ օդի ջերմաստիճանի 0O-20OC և 85-88% հարաբերական խոնավության պայման¬ներում Ա դասի «Էքստրա» տեսակի ձվերը պահում են 7 օրվանից, Ա դասի 1-ին տեսակի ձվերը` 25 օրվանից, լվացված ձվերը` 12 օրվանից ոչ ավելի: Բ դասի ձվերը պահում են 5OC -ից մինչև 20OC օդի ջերմաստիճանի պայմաններում, իսկ այս դասի ճաքած ձվերը թույլատրվում է օգտագործել սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում` 0OC-ից մինչև 5OC ջերմաստիճանում պահելու դեպքում: