Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ` ԳԵՐԲԱՐՁՐ ԳՈՐԾԱԿՑՈՎ

Սպորտ

Թեեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին 2 հանդիպումներում պարտություն չի կրել, սակայն Հոլանդիայի հետ մարտի 30-ին կայանալիք խաղում մեր թիմի հնարավորությունները միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները առավել քան ցածր են գնահատել:

Հաղթանակը սահմանվել է 35 գործակցով, այսինքն` եթե Հայաստանը հաղթի այս մրցավեճում, ապա դա աննախադեպ անկնկալ կհամարվի, իսկ հոլանդացիների հաղթանակը գնահատվել է ընդամենը 1.02 գործակցով: Բավականին բարձր է գնահատվել նաեւ ոչ-ոքի գործակիցը ` 12:

Բուքմեյքերները կարծում են, որ այս խաղում Հայաստանի հավաքականը գոլ չի խփելու, իսկ եթե հանկարծ մեր ֆուտբոլիստների հաջողվի գրավել Էդվին Վան Դեր Սարի պաշտպանած դարպասը, ապա տվյալ խաղադրույքը կբազմապատվի 3.5-ով:

Նկատեք, որ նման խղճուկ գործակիցներ են սահմանված միայն ֆուտբոլային ետամնաց երկրների համար:

Հիշեցնենք, որ ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անդորրային, իսկ մինչ այդ 1:1 հաշվով ավարտեց Ռումինիայի հետ մրցավեճը:

Հոլանդիայի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականների միջեւ կայանալիք մրցավեճի համար սահմանված գործակիցները մի փոքր այլ են: Այստեղ Հայաստանի հաղթանակը գնհատվել է 18 գործակցով, իսկ Հոլանդիայինը`1.07-ով: