Գյուղնախարարությունը գյուտերով հետաքրքրված չէ (տեսանյութ)
Ջերմոցային տնտեսությունների համար նախատեսված շրջանակ: Սա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ Հովիկ Գիշյանի առաջին գյուտն է, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ մշակել բուսատեսակները: Ինչպես այս, այնպես էլ 35-ամյա գիտաշխատողի մյուս 10 գյուտերը թեթեւացնում են գյուղացու աշխատանքը: Չնայած այս ամենին, պարոն Գիշյանի գյուտերով գյուղնախարարությունը առանձնապես չի հետաքրքրվում: Համալսարանի գյուղէլեկտրաֆիկացման և ավտոմատացման ամբիոնի վարիչը նույնպես ցավով նշում է, որ իրենց աշխատանքների միայն 25 տոկոսն է այսօր կիրառվում: Ի դեպ, 2013թ.-ին մտավոր սեփականության գործակալությունը արտոնագիր է տվել 99 գյուտարարի, որոնցից 7-ը օտարերկրյա հայտատուներ են: Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում ամենաշատը 2006թ.-ին են գյուտեր արտոնագրվել` թվով 210-ը: Մանրամասները` տեսանյութում: