Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամի եւ Բուզանդի բնակիչներն անորոշության մեջ են (տեսանյութ)

Տնտեսություն
untitled3

Դեռևս 2009թ.-ից Արամի եւ Բուզանդի հարակից տարածքում պետք է կյանքի կոչվեր «Հին Երևանը մեկ փողոցում» նախագիծը, իսկ 2012 թ. Երևանի կենտրոնի մի հատվածում հայկական ճարտարապետության 19 վերականգնված շենքեր պիտի շոյեին մեր աչքերն ու ազգային հպարտությունը: Խոստումից 5 տարի անց քաղաքապետարանը դեռ որեւէ էական քայլ չի կատարել։ Քանդման ենթակա տարածքում դեռ մեկ տասնյակից ավելի ընտանիք է ապրում, որոնց հետ որևէ պայմանագիր չի կնքվել: 2009-2010 թվականին բնակիչներից ոմանք էլ պայմանագիր կնքեցին «Գլենդել Հիլզ» կառուցապատող ընկերության հետ, լքեցին իրենց տները՝ այն պայմանով, որ մինչեւ նոր բնակարան ստանալը վարձով կապրեն, որի գումարը կվճարի ընկերությունը։ Նրանցից մեկն էլ Արման Դանիելյանն է։ Նա տեղեկացնում է, որ ընկերությունը վերջին երկու ամսվա վարձակալության գումարը չի տալիս: Ի դեպ, մինչ Արամի եւ Բուզանդի հարակից տների բնակիչները սպասում են, Երեւանի քաղաքապետարանը դեռևս հունվարին հայտարարեց, որ այս տարի էլ «Հին Երեւան»-ի վերականգնման համար գումար նախատեսված չէ: «Գլենդել Հիլզ»-ի պարզաբանումն ու հարցի մասին այլ մանրամասներ՝ տեսանյութում։