Օպերային թատրոնի անձնակազմը նախընտրում է Գեղամ Գրիգորյանին. Բաց նամակ Սերժ Սարգսյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո´ պարոն Նախագահ, Ձեզ է դիմում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական անձնակազմը, որի համար անհրաժեշտություն և կարևոր նախապայման է օպերայի և բալետի թատրոնում գեղարվեստական ղեկավարի ներկայությունը և նրա կարծիքի առկայությունը ցանկացած ստեղծագործ աշխատանքում: Հայ օպերային կատարողական արվեստի կայացման և զարգացման համար Գեղամ Գրիգորյանը մի հսկայածավալ աշխատանք է կատարել` բարձր պահելով հայի անունը ինչպես արտասահմանում, այնպես էլ հայրենիքում, ուր հայ հանդիսատեսըբաց չէրթողնում նրա մասնակցությամբ որևէ ներկայացում: Նա այն արվեստագետն է, ով վայելում է միջազգային օպերային արվեստի կարկառուն անհատականությունների հարգանքն ու ակնածանքը: Երբ 1999թ. Գեղամ Գրիգորյանը հրավիրվեց Հայաստան` ղեկավարելու Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հրաժարվեց միջազգային լավագույն բեմերից` հանուն լավագույն օպերային թատրոն ունենալու գաղափարի, հանուն առաջընթացի: Ահա այդ դժվար տարիներին նրա ղեկավարությամբ և անմիջական հետևողականությամբ բեմադրվեցին բազում ներկայացումներ` հիմնականում շեշտը դնելով ազգայինի վրա` Ա.Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ», Տ.Չուխաջյանի «Արշակ Բ», Ա.Խաչատրյանի «Գայանե», ինչպես նաև Ջ.Վերդիի «Տրավիատա» և «Տրուբադուր» (վերականգնում), Ա.Վիվալդիի «Տիգրան Մեծ», Ժ.Բիզեի «Կարմեն», Վ.Բելինիի «Նորմա», Ս.Ռախմանինովի «Ալեկո», «Հավերժություն» (ըստԱ.Խաչատրյանիերաժշտության), Մ.Մավիսակալյան-Լ.Ճգնավորյանի «ՍուրբՀռիփսիմեևՏրդատ» բեմադրությունները: Թատրոնը հյուրախաղերով մեկնել է Բեյրութ (Լիբանան)՝ Ջ.Վերդիի «Տրավիատա»և Մոսկվա (Ռուսաստան)՝ Մեծ թատրոն՝ Վ.Բելինիի «Նորմա» ներկայացումներով, իսկ սիմֆոնիկ նվագախումբը՝ Սալոնիկ (Հունաստան)՝ նվագակցելու Վ.Ա.Մոցարտի «Դոն Ժուան» օպերային ներկայացումը: Նրա շրջահայացությունը, լավագույնը տեսնելու և լավագույններին ընտրելու նրա հմտությունը առ այսօր էլ ակնհայտ է թատրոնում. ներկայիս թատրոնի «հենասյուները» հրավիրվել են նրա իսկ կողմից, իսկ տարիներ անց Ձեր կողմից նրանք արժանացել են ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Ցավոք, 2007թ. ստեղծվեցին այնպիսի պայմաններ, որոնք անհնարին դարձրին ՄԵԾ ՄԱՐԴՈՒ այդ թատրնում գտնվելը, և այդ ժամանակ ևս երևաց նրա անկաշկանդ գործելակերպը, վեհանձնությունը… Հրաժարվելով պաշտոնից` Գեղամ Գրիգորյանը չհեռացավ թատրոնից, ինչպես անում են գրեթե բոլորը… Նա մնաց հայ օպերային երգիչների հետ, թատրոնի հետ` հավատարիմ մնալով իր մեծ վարպետ լինելու կոչմանը` աշխատելով մեներգիչների հետ և երբեևէ չբողոքելով որևէ կառավարությունից, որևէ պաշտոնյայից կամ աշխատակից ընկերներից: Այսօր Հայաստանի Հանրապետության միակ օպերային թատրոնում ծառացել է կարևորագույն հիմնախնդիր` ունենալ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ի դեմս ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ: 2008թ.-ի հունվարից թափուր մնացած այդ պաշտոնը չհամալրվեց` ապացուցելով վերոնշյալի իսկությունը` «մեծ» մարդը անփոխարինելի է: Ուստիև, այս բաց նամակով դիմում ենք Ձեզ, պարո´ն Նախագահ, վերակագնելու գեղարվեստական ղեկավարի հաստիքը թատրոնում և Գեղամ Գրիգորյանին նշանակելու մեծագույն խնդրանքով: Սա հայ օպերային արվեստի մեջ գտնվող բազմաքանակ արվեստագետների համար կենսական նշանակության խնդիր է դարձել: Մենք բոլոր ներքոստորագրյալներս վստահ ենք, որ Դուք կաջակցեք մեզ այս խնդրանքում, քանզի մենք ականատեսն ենք այն բարձր վերաբերմունքի ու ակնածանքի, որ ունեք դեպի բարձր արվեստը: Մենք, հիրավի, շնորհակալ ենք Ձեզ: Հարգանքով, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ 190 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ