Փրփրապլաստ եւ այլ իրեր՝ մասնագիտացված ցուցահանդեսում
Այս տարվա խստաշունչ ձմեռը «Մեդիֆիս» ՍՊ տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանին հուշել է Հայաստան ներկրել շենքերի ձայնա և ջերմամեկուսացման համար նախատեսված փրփրապլաստ: Այս ապրանքը ներկայացված էր «Շինարարություն և ինտերիեր» 2014 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Թեև ապրանքը շինարարական է, սակայն վերջին ժամանակաշրջանում Հայաստանում շինարարական ոլորտի անկման հետ կապված գործարարները աշխատում են անհատների համար։ «Այսօր շեշտը դրվում է ոչ թե կապիտալ մեծածավալ շինարարության վրա, մենք ավելի շատ շեշտը դնում են անհատ սեփականատիրոջ վրա»,- ասաց «Մեդիֆիս» ՍՊ տնօրենի Էդուարդ Հովհաննիսյանը: Հարևան տաղավարում էլ ներկայացված էր մոնոլիտ բետոնապատման համար նախատեսված կաղապարներ, որոնք արտադրվում են Հայաստանում: «Անքարժ» ՍՊԸ փոխտնօրեն Գառնիկ Հակոբյանը կարծում է, որ. «Հայաստանում ընդհանրապես մեծ ներդրումներ չկան, սակայն աշխատանքային ճիշտ մարտավարության դեպքում կարող ես պատվերներ ունենալ»: Այն հարցին, թե բիզնեսն ինչ ապագա կունենա Մաքսային միության անդամակցելուց հետո «Անքարժ» ՍՊԸ փոխտնօրեն Գառնիկ Հակոբյանը պատասխանեց. «Հենց հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ ռուսական շուկայում կարողանանք ապրանքը արտահանել և արդյունքներ ստանալ»: Յուրաքանչյուր նկար կարող ես դաջել գրանիտի, մետաղի և բազալտի վրա, որը առաջարկում է «Սունո կվանտ» ընկերությունը: Հաստոցի միջոցով կարելի է նաև տան ներքին հարդարման համար օգտագործել, սակայն աշխատակից Անի Հովհաննիսյանը փաստեց. «Հիմնականում գերեզմանաքարերի, հուշարձանների համար են օգտագործում և պատվիրում»: Շինարարական ապրանքների կողքին իր տեղ էին գտել նաև ձեռագործ աշխատանքներ։ Անի Գալստյանը ներկայացրել է նախշազարդ շշեր, բաժակներ, ապարանջաններ և արդ ու զարդի այլ պարագաներ. «Այսօր ներկայացրել եմ, թեև հիմնականում արտերկրի համար եմ աշխատում , քանի որ չգիտեմ սոցիալականն է պատճառը, թե ինչը, սակայն այստեղ ձեռքի աշխատանքն այդքան էլ չեն գնահատում», -ասաց Անի Գալստյանը