Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդյոք Հայաստանն ինքնուրո՞ւյն է արտաքին քաղաքական որոշումներում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7ad8b3d876f5255b1999f816a01f14b6

Ապրիլի 8-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Արդյոք Հայաստանն ինքնուրո՞ւյն է արտաքին քաղաքական որոշումներում» թեմայով: Քննարկումը նախաձեռնել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակը: Քննարկման բանախոսներն են. Ռիչարդ Գիրագոսյան` քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյան` քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար: Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում քվեարկության դրվեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևը, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը՝ անօրինական հայտարարելով մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն: Հայաստանն ու Բելառուսը միակ հետխորհրդային երկրներն են, որոնք ՄԱԿ-ում սատարեցին Ռուսաստանին՝ ընդդեմ Ուկրաինայի: Եթե հայաստանյան իշխանությունների ներկայացմամբ, այդ քայլը բխում է երկրի շահերից, ապա ընդդիմությունից և փորձագիտական հանրությունից սուր քննադատություն է հնչում՝ տեղի ունեցածը ևս մեկ վկայությունն է, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը և արտաքին քաղաքականության շրջանակներում ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողությունը: