Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսայինի հետ կմեծանան կանադական ներդրումները

Տնտեսություն
gyux

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Կանադայի դեսպանության գյուղատնտեսության և պարենի հարցերով խորհրդական Ջենիֆեր Ֆելոուզին և «Կանադական արտահանումների զարգացման կորպորացիայի» (EDC) Ռուսաստանում և ԱՊՀ-ի երկրներում գլխավոր ներկայացուցիչ Ջոն Պլեյսին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը նշել են, որ առաջին անգամ են Հայաստանում և հետաքրքրված են Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտի հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու հեռանկարով: Ներկայացնելով իրենց կառույցը և նշելով, որ ԱՊՀ-ի մի քանի երկրներում արդեն հաջողությամբ գործում են կանադական մի շարք ընկերություններ, պարոն Պլեյսը ապագայի համար չի բացառել վերջիններիս գործունեությունը նաև Հայաստանում: Նա նշել է նաև, որ բացի արտահանումներին ուղղված ծրագրերից, EDC-ն ապահովագրական և բանկային ծառայություններ է մատուցում նաև կանադական մասնակցությամբ ընկերություններին: Նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ այն արդեն զարգացման նոր փուլ է մտել, և այժմ կարևոր է աշխարհի առաջատար երկրների փորձի ընդօրինակումն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրում: Այդ առումով գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության հեռանկարը նա օգտակար և իրատեսական է գնահատել: Կողմերը համակարծիք էին, որ ՀՀ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում զգալիորեն կմեծանա այլ պետությունների, այդ թվում նաև Կանադայի, ներդրողների ակտիվությունը Հայաստանում: