Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներն այս պահին պահանջում են Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
nairit-akcia5

«Աշխատավարձ-աշխատավարձ», «Վարչապետ, դուրս արի», «Պարտքերի մարում» վանկարկումներն այս պահին խլացրել են կառավարության շենքը։ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երթով շարժվեցին դեպի կառվարություն. նրանք այս պահին հանդիպում են պահանջում Հովիկ Աբրահամյանի հետ։ Նրանց խոսքերով՝ իրենց այս վիճակում աշխատանքից ազատելն ապօրինություն է, քանի որ պարտքերը չեն մարվել։ Իսկ իրենց հստակ պատասխան չի տրվում, թե երբ կմարվեն պարտքերը կամ արդյոք կմարվե՞ն երբեւէ։ Գործարանը աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձ է պարտք։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի փոխարեն Նաիրիտցիների խնդիրը ցանկացավ լսել կառավարության քաղաքացիների եւ դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն վանկարկումներով եւ ձեռքի շարժումներով նրան հետ ուղարկեցին։ Պաշտոնյան հեռացավ։ Նաիրիտցիներն էլ հիշեցին, որ մեկ անգամ արդեն հանդիպել են Ալ. Ղազարյանին, բայց նա ոչնչով չի օգնել։