Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպ»-ը աշխատավարձ չի տալիս

Տնտեսություն
artur11

Նախատոնական օրով «Հայասի» ընկերության մոտ 300 աշխատակիցներ հավաքվել են գործարանի դիմաց։ Նրանք պահանջում են իրենց 7 ամսվա աշխատավարձը։ Գործարանը գտնվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։ «Տնօրինությանն ենք դիմել, ասել են առաջիկա օրերին կտանք, բայց չեն տալիս, խաբեցին։ Ամեն ամիս ասում են այս ժամանակ կտանք, այն ժամանակ կտանք ու չեն տալիս»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում փոխանցեցին աշխատակիցները։ Նրանք նշում են, որ գործարանի դիմացից չեն հեռանալու այնքան ժամանակ, մինչեւ աշխատավարձ ստանան։ Հեռախոսահամարը, որը տեղադրված է «Հայասի գրուպ» ընկերության կայքում, չի պատասխանում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ գործարանը պատկանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին։ Սակայն կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը հերքել է այդ լուրը։ Պատրաստ ենք հրապարակել «Հայասի գրուպ»-ի պարզաբանումը։