Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը հաղորդագրություններ է ուղարկում միջազգային հանրությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
g_image.php_

Բաքուն տարին սկսեց` չխախտելով իր ռազմավարությունը։ Հրադադարի խախտման արդյունքում երկու կողմերն էլ զոհեր ունեցան։ «Հակառակորդի ոչ մի ոտնձգություն անպատիժ չի մնացել և չի մնալու»,- մեզ հետ զրույցում շեշտում է ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ՝ Գեղամ Հարությունյանը։ Միայն մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդն արձակել է ավելի քան 25.000 կրակոց։ «Ընդհանրապես նման իրավիճակներում ոչ մեկն էլ ապահովագրված չէ առանձին անհաջողություններից, սակայն ես վստահ եմ, որ մեր բանակը կպահպանի և կզարգացնի իր առավելությունը հակառակորդի նկատմամբ»,-ասաց նա։ Պարոն Հարությունյանը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը համարում է հաղորդագրություն՝ ուղղված միջազգային հանրությանը։ «Նրանց հիմնական նպատակը այն է, որ ճնշում գործադրեն և՛ միջազգային հանրության վրա, և՛ ՀՀ-ի և ԼՂՀ-ի վրա՝ գնալու միակողմանի զիջումների, դրա ճանապարհը իրենք տեսնում են իրենց ուժը ցուցադրելու մեջ և դա է պատճառը, որ իրենք փորձում են սահմաններում անընդհատ ինչ-որ արդյունքներ արձանագրել»։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, որ 2015թ-ին գերխնդիր պետք է լինի Հայաստանի անվտանգության ապահովումը արտաքին ագրեսիայից։ Հայտարարվեց նաև 7 կետանոց հրամանագրի մասին։ Այս կապակցությամբ բանախոսը նշում է. «ՊՆ-ի կողմից հանձնարարություն տրվեց անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ՝ չսպասելով, որպեսզի հակառակորդն ինքը միայն իրականացնի այդ գործողությունները, և մենք միայն պատասխանողի դերում լինենք։ Իհարկե, մենք վիճակը ապակայունացնելու խնդիր չունենք»։ Գեղամ Հարությունյանը անդրադարձավ նաև Գյումրիի դաժան սպանությանը՝ ընդգծելով, որ ռուս զինվորը պետք է արժանանա ամենախիստ պատժի։ Մոտ մեկ շաբաթ է մեկնարկել է ձմեռային զորակոչը։ ՊՆ առընթեր հասարակական խորհուրդն այսօր քննարկում էր զինծառայությանը ոչ պիտանի լինելու մասին քաղաքացիների և զորակոչիկների դիմումները։ Արդեն ստացվել է 200 դիմում, որից քննարկվել է 169-ը։