Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայցադիմում՝ ՀՀԿ խմբակցության քարտուղարի դեմ

Քաղաքականություն
gagik-melikyan

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը. ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ հայց ներկայացնելու վերաբերյալ Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իրեն թույլ է տվել զրպարտիչ եւ վիրավորական արտահայտություններ Հիմնադիր խորհրդարանի եւ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին: Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով: Հիմնադիր խորհրդարանը եւ ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գ.Մելիքյանի համապատասխան հայցադիմում ներկայացնել դատարան՝ հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու եւ զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով: