Նախիջևանի սահմանին իրավիճակը համեմատաբար խաղաղ է
Հակառակորդի ակտիվացում նկատվում է որոշակի օրերի. Նախիջևանի սահմանին իրավիճակը համեմատաբար խաղաղ է։ Զինվորները հավաստիացնում են ՝ պատրաստ են դիմակայելու ցանկացած փորձության՝ իրենց առջև դրված առաքելությունը պատվով կատարելու համար։ Հրամանատարական անձնակազմն էլ իր հերթին բարձր է գնահատում զինվորների մարտական պատրաստվածությունը։ «Օրըստօրե ավելի են զարգացնում իրենց մարտական վարպետությունը, ավելի են տիրապետում զենք-զինամթերքին, և իրենց ֆունկցիոնալ պարտականություններին»,- մեզ հետ զրույցում շեշտում է զորամասի ծառայության պետ Ռոմա Բադալյանը։ Հակառակորդը նպատակ ունի ապակայունացնել իրավիճակն ու անընդհատ պահպանել լարվածությունը սահմանին, սակայն պարոն Բադալյանի խոսքերով՝ մեր բանակը բազմիցս է ապացուցել իր մարտունակությունը տարածաշրջանում։ «Մենք հասկանալով այդ ամենը, չենք ենթարկվում նրանց սադրանքներին, և իհարկե մշտապես նրանց տալիս ենք արժանի հակահարված»,- ասում է նա։ Բանակի կազմավորման 23-ամյակի առիթով Վազգեն Սարգսյանի անվան զորամասի զինվորական և սպայական անձնակազմի ներկայացուցիչները Երկրապահ կամավորականների միության կողմից արժանացան պատվոգրերի՝ լավագույն ծառայության համար։ Մանրամասները` տեսանյութով