Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոզերի առջեւ մարգարիտներ չեն փռում. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
718e162a3c496e1fb9bce29ff472772c

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հարցերին չպատասխանեց.«Ձեր բոլոր հարցերին՝հաջորդ դասին»: Իր խոսքում ասաց. «Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները եւ անթույլատրելի է քաղաքականությունը վերածել«թայֆաբազության», քաղաքականությունը վերածել շուկայի: Վտանգավոր է, երբ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ,ովքեր կորցրել են չափի զգացումը: Գնդակն իշխանության դաշտում է, հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող վազելով հասնեն էդ գնդակին: Տգիտությունը, կիսագրագիտությունը, զոռբայությունը, բիլակներով հարցել լուծելը, տեղ չունեն քաղաքականույան մեջ: Քաղաքականության մեջ չպետք է տեղ ունենան այն մարդիկ, ովքեր քաղաքականությունը շփոթում են բիզնեսի կամ այլ խաղերի հետ: Խոզերի առջեւ մարգարիտներ չեն փռում: Քաղաքականության մեջ տեղ չունեն տգետներն ու անգրագետները, քաղաքականությունը սեփական խրախճանքների հետ շփոթող անձնավորությունները, այլ պետք է զբաղվեն , քաղաքական գրագետ մարդիկ»: