A
A
Առողջապահական ակցիա՝ կանանց մեկամսյակին
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8- ի կապակցությամբ մայրաքաղաքում նախատեսված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել նաեւ մարտի 8-ից ապրիլի 7-ն ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի պատշաճ անցկացմանը եւ հանրությանը նախապես առավել մանրամասն իրազեկել այս, ինչպես նաեւ մյուս միջոցառումների վերաբերյալ: Քաղաքապետարան