A
A
«Բացեք, նայեք ձեր շեֆի հարցազրույցը». Շարմազանովը՝ Զուրաբյանին (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ վիրավորանքներով խոսում են նրանք, որոնք անելիք չունեն քաղաքականության մեջ: Ապա դիմելով Լեւոն Զուրաբյանին՝ ասաց. «Հարգելի պարոն, ես ցավում եմ, որ հայ տղամարդը կարող է իրեն այդպես պահել՝ պտտվել ու Հերմինե Նաղդալյանին նկատողություն անել: Դա հայ տղամարդուն վայել պահվածք չէ: Ձեր եւ մեր սիրելի Հրանտ Մաթեւոսյանի խոսքերը հիշենք՝ մարդն ինչով է տարբերվում անասունից՝ հիշողությամբ: Ձեր ելույթը ցույց տվեց, որ սա ՀԱԿ-ի կարապի երգն էր: Գնացեք, կարդացեք «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում ձեր շեֆի՝ 1992թ. հարցազրույցը»: