Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի են ելել գյուղատնտեսները. ինչու թուրքական լոլիկը չի մաքսազերծվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
akcia-lolik-2

Հայաստան պետք է ներմուծվի միայն մաքսազերծված բանջարեղեն. այսօր այս պահանջով կառավարության շենքի մոտ էին հավաքվել Արմավիրի եւ Արարատի մարզի գյուղատնտեսները։ Նրանց խոսքով՝  բանջարեղենը, հատկապես լոլիկը, ներմուծվում է Թուրքիայից, եւ այնտեղ վաճառվող գնից ավելի էժան գնով վաճառվում է  ՀՀ-ում, այսինքն՝ մաքսազերծում տեղի չի ունենում։ Իսկ ՀՀ արտադրողը չի կարողանում նորմալ գնով իր ապրանքը վաճառել։ Մոտ մեկ ժամ կառավարության շենքի մոտ մնալուց հետո նրանց մի մասի հետ որոշեց հանդիպել գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Նախարարը լրատվամիջոցներին դուրս հրավիրեց հանդիպման սենյակից։ Այս պահին փակ դռների հետեւում տեղի է ունենում գյուղնախարարի եւ գյուղացիների հանդիպումը։ Ի դեպ, հանդիպումից առաջ գյուղատնտեսները նշում էին, որ այդպիսի նախարար իրենց պետք չէ, եւ գյուղատնտեսության նախարարությունը պետք է լուծարել։ Գյուղնախարարը հանդիպումից հետո խոստացել է խնդրին լուծում գտնել։