Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներն այսուհետ կգործեն նոր մարտավարությամբ

Տնտեսություն
nairit2

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կրկին փողոց էին դուրս եկել՝ պահանջելու իրենց չվճարված աշխատավարձերը։ Նախագահականի մոտ մեկնարկած բողոքի ակցիան շարունակվեց Ազգային ժողովի շենքի մերձակա տարածքում։ Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի նախկին 2200 աշխատակիցներին չի վճարվել մոտ 15 մլն դոլարի աշխատավարձ։ «Մեր պահանջը չի փոխվում. մենք պահանջում ենք մեր աշխատավարձը, աշխատավարձի ամբողջական մարում և «Նաիրիտի» վերագործարկում։ Արդեն 5-րդ ամիսն է՝ մենք փողոցում ենք, և 5 ամսվա մեջ մեզ վճարվել է երկու ամսվա աշխատավարձ, ես արտահայտում եմ ամբողջ նաիրիրտցիների կարծիքը, մենք չենք հանգստանալու, մինչև մեր աշխատավարձերը չվճարվեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է ակցիայի մասնակիցներից Անուշ Հարությունյանը։ Նաիրիտցիները որոշում կայացրին այսօրվանից գործել նոր մարտավարությամբ։ Նրանց գործողությունները համակարգող խումբը որոշում կայացրեց երեքշաբթի օրերը բողոքի գործողություններ անցկացնել նախագահական նստավայրի մոտ, իսկ հինգշաբթի օրերը՝ կառավարության շենքի մոտ։