A
A
Ստեփանակերտում կհանդիպեն հայազգի առաջատար շախմատիստուհիները
Շուշիի ազատագրման տարեդարձի եւ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ այսօր Ստեփանակերտում կանցկացվի արագ շախմատի կանանց մրցաշար: Դրան կմասնակցեն Հայաստանի հավաքականի բոլոր անդամները` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Սուսաննա Գաբոյանը: Նրանց հետ կմրցակցեն ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, ԱՄՆ-ի փոխչեմպիոնուհի Տաթեւ Աբրահամյանը, Ուկրաինան ներկայացնող հայազգի Եվգենյա Դոլուխանովան, ռուսաստանցի Կարինա Համբարձումովան եւ մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանի հարսնացուն` Արիանե Կաոլին, ով շախմատի միջազգային վարպետ է: