Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպական խաղերի մեկնարկին մնացել է մեկ ամիս

Սպորտ
sport-evroxaxer

Այս տարի կայանալիք Եվրոպական առաջին խաղերի մեկնարկին  մնացել է ուղիղ մեկ ամիս: Ինչպես տեղեկացնում է «Կովկասյան ուզել» կայքը, այսօր Ադրբեջանի խորհրդարանում օրենսդրական առաջարկություն է արվել` խաղերի բացման օրը ոչ աշխատանքային օր հայտարարելու համար: Հարցը կքննարկվի մայիսի 15-ին: Ինչպես հայտնում է խաղերի հեռարձակման կոմիտեն, ոչ եվրոպական երկրներից մրցումները ցուցադրելու ցանկություն են հայտնել ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Հնդկաստանը, Չինաստանը, Կուբան եւ Արաբական երկրները: Հիշեցնենք, որ Եվրոպական առաջին խաղերը տեղի կունենան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, հունիսի 12-28-ը: Ինչպես հայտնի է,  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նախապես տվել էր  իր համաձայնությունն այդ խաղերին մեր մարզիկների մասնակցելու հարցում: