Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը պաշտպանում է Բլատերին եւ ՈՒԵՖԱ-ի դեմ դուրս գալիս

Սպորտ
sport-fifa1

Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Նիկոլայ Տոլստիխն այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած միությունը համաձայն չէ ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությանը: «Մենք կողմ չենք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները հետաձգելու առաջարկությանը: Ամեն ինչ պետք է անցկացվի կանոնակարգի սահմաններում: ՌՖՄ-ն պաշտպանելու է Բլատերի թեկնածությունը: Նա շատ բան է արել ֆուտբոլի զարգացման համար», – ասել է Տոլստիխը: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն երեկ արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ հարց է բարձրացվել հետաձգել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները` կապված այդ կազմակերպության մի շարք ղեկավարների եւ աշխատակիցների ձերբակալման հետ, որոնք մեղադրվում են կաշառակերության եւ ֆինանսական մեքենայությունների մեջ: Իսկ ահա Ասիայի ֆուտբոլի միությունը նույնպես դեմ է ընտրությունների հետաձգմանը: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն այսօր չի մասնակցել Ցյուրիխում անցկացվող միության բժշկական համաժողովին: Նա հատուկ խորհրդակցություն է անցկացրել տարբեր կոնֆեդերացիաների ղեկավարների հետ: Հավելենք, որ ՖԻՖԱ-ի նախագահական հերթական ընտրությունը պետք է տեղի ունենա մայիսի 29-ին, Ցյուրիխում: Այդ պաշտոնին հավակնում են գործող նախագահ Զեպ Բլատերը եւ Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ-Հուսեյնը: Քվեարկությանը կմասնակցեն ՖԻՖԱ-ի անդամ 209 ազգային ֆեդերացիաները: