Հայաստան – Ռոնալդու՝ 2:3
Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում 2:3 հաշվով պարտվեց Պորտուգալիայի ազգային թիմին: Խաղի հաշիվը 15-րդ րոպեին տուգանային հարվածով բացեց մեր կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Սակայն արդեն առաջին խաղակեսում պորտուգալացիների ավագ Քրիշտիանու Ռոնալդուն 11մ հարվածով վերականգնեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո նա եւս երկու գոլ խփեց եւ շոշափելի առավելություն ապահովեց իր թիմի համար: Մնացած ժամանակում մեր ֆուտբոլիստները ընդամենը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, չնայած թվային առավելություն էին ստացել 62-րդ րոպեից: Աչքի ընկավ պաշտպան Հրայր Մկոյանը: Այդպիսով, Հայաստանի հավաքականը չորրորդ պարտությունը կրեց կայացած 5 տուրերում եւ գործնականում դուրս մնաց եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարից: