A
A
Միհրան Հարությունյանը՝ Եվրոխաղերի փոխչեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը արծաթե մեդալ նվաճեց Բաքվում տեղի ունեցող Եվրոպայի առաջին մարզական խաղերում:
66 կգ քաշայինների եզրափակիչ մրցամարտում մեր ըմբիշը լարված պայքարում 0:2 հաշվով պարտվեց Արտյոմ Սուրկովին: Հարկ է նշել, որ հանդիպման մրցավար, սլովենցի Ստանիսլավ Սերնեկը մի քանի անգամ զգուշացրեց Միհրան Հարությունյանին եւ միավորներ շնորհեց ռուսաստանցի ըմբիշին: Վերջում նա անգամ չքննարկեց մեր մարզիչների բողոքարկումը:
Ինչեւէ, Միհրան Հարությաւնյանը երկրորդ տեղը գրավեց այս մրցումներում եւ հռչակվեց Եվրոխաղերի փոխչեմպիոն: Կարեւոր էր նաեւ այն, որ մեր մարզիկի նախորդ մրցակիցը՝ ադրբեջանցի Հասան Ալիեւը, մրցանակաբաշխության ժամանակ պարզապես ամաչում էր գլուխը բարձր պահել:
