Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգարիտա Գասպարյանը չդիմացավ Սերենա Ուիլյամսի քննությանը

Սպորտ
sport-tenis-margarita

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ հաղթահարել Ուիմբլդոնի մրցաշարի առաջին փուլը: Մեր հայրենակիցը, որը վստահ հանդես եկավ որակավորման փուլում եւ տարավ երեք անընդմեջ հաղթանակ, գլխավոր մրցաշարի մեկնարկային խաղում ուժերը չափեց աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ: Ամերիկացի թենիսիստուհին առաջին սեթի միայն վերջում կարողացավ բեկում մտցնել եւ կորզել հաղթանակը` 6:4: Երկրորդ սեթում արդեն զգացնել տվեց Սերենա Ուիլյամսի բարձր կարգն ու ֆիզիկական պատրաստությունը, որն էլ առավելության հասավ 6:1 հաշվով: Հանդիպումը տեւել է 1 ժամ 22 րոպե: Սերենա Ուիլյամսը 19 ամգամ կատարել է դիպուկ մատուցում, իսկ Մարգարիտա Գասպարյանը` 13: