Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» ութ հոգով պարտվեց ԱԻԿ-ին

Սպորտ
a1-shirak

Գյումրիի «Շիրակը» նույնպես անհաջող սկսեց ելույթները Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում:   Մեր առաջնության բրոնզե մեդալակիրն այսօր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հանդիպեց տեղի ԱԻԿ-ի հետ: Շիրակցիները ջանք ու եռանդ չխնայեցին դրական արդյունքի հասնելու համար, սակայն, այնուամենայնիվ, զգացնել տվեց մրցակցի բարձր կարգը, որը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեց եւ վստահ հաղթանակ տարավ՝ 2:0: Հաշիվն ավելի խոշոր կլիներ, եթե մեր թիմի դարպասապահ Վսեւոլոդ Երմակովը ետ չմղեր իր դարպասին նշանակված 11մ հարվածը:   Հարկ է նշել, որ «Շիրակը» խաղն ավարտեց ութ հոգով, քանի որ երկրորդ խաղակեսում հանդիպման գլխավոր մրցավարը դաշտի հեռացրեց մեր երեք ֆուտբոլիստների: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-ին, Գյումրիում:   Այդպիսով, Հայաստանի թիմերը եվրոգավաթների որակավորման երկրորդ փուլում անցկացրած երեք խաղերում պարտություն կրեցին, ընդ որում մեր ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան գոլ խփել, իսկ մրցակիցները 10 անգամ գրավեցին մերոնց դարպասը: