Հայտնի դարձան Հրաձգության Համահայկական խաղերի հաղթողները
Համահայկական խաղերի ծրագրում հրաձգություն մարզաձևն առաջին անգամ ներառվեց այս տարի, և մեկնարկը խոստումնալից էր: Մասնակիցները 49-ն էին` Երևանից, Գյումրիից, Նոր Հաճնից, Նոյեմբերյանից,Աշտարակից, Վեդիից, Վանաձորից, Սստեփանակերտից, Աբովյանից, Նիկոսիաից, Լոնդոնից, Փարիզից, Թբիլիսիից, Կահիրեից, Քեսաբից, Ամերսֆորտից, Մոնրեալից և Բուենոս Այրեսից: Մրցումները կազմակերպվեց Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից` նախագահ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, և տեղի ունեցավ օգոստոսի 3-7-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում: Մարզիկների պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գ. Ղազարյանը, ՀՀՖ-ի նախագահ Ա. Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ֆիզիկական պատրաստության պետ Ա. Գրիգորյանը, Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը և այլ պաշտոնատար անձինք: Բոլոր վարժություններում փայլուն հաղթանակ տոնեց Երևանի թիմը, միայն մեկ մեդալ ուղևորվեց հարևան հանրապետություն` Վրաստանի Թբլիսի քաղաքը, որը նվաճեց Լևան Արութինովը: Հայաստան, Սփյուռք և Արցախ եռամիասնության սկզբունքով սփյուռքի և Արցախի մեր հայրենակիցները ՀՀՖ-ի կողմից ստացան Համահայկական խաղերի մասնակցության հավաստագիր, հուշանվեր և ՀՀՖ-ի կրծքանշան: Բոլոր մասնակիցները, որպես հիշատակ, ստացան մրցաշարից հետաքրքիր նկարներ` իրենց մասնակցությամբ: Գնդակային հրաձգության վարժություններում հաղթող ճանաչվեցին. Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղամարդիկ 1-ին տեղ Հրաչիկ Բաբայան, 2-րդ տեղ Սուրեն Բերյան, 3-րդ տեղ Հայկ Բաբայան, Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց, կանայք 1-ին տեղ Մարիամ Միքայելյան, 2-րդ տեղ Սվետլանա Տիգրանյան, 3-րդ տեղ Սուսաննա Հովհաննիսյան, Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղամարդիկ 1-ին տեղ Նորայր Առաքելյան, 2-րդ տեղ Զավեն Իգիթյան, 3-րդ տեղ Լևան Արութինով, Օդամղիչ ատրճանակ, 10մ, 40 կրակոց, կանայք 1-ին տեղ Էլմիրա Կարապետայն, 2-րդ տեղ Գոհար Դանիելյան, 3-րդ տեղ Աստղիկ Ղուկասյան: