Հայաստանի ըմբիշները մեկնեցին Լաս Վեգաս
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր մեկնեց Լաս Վեգաս, որտեղ սեպտեմբերի 7-12-ը կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը տարվա գլխավոր մրցաշարում հայտավորել է 8 ըմբիշ: Նրանք են Ռոման Ամոյանը (59 կգ քաշային կարգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (125 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ իր վերջին հավաքն է անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ: Մեր հավաքականը Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հանդես կգան 7 մարզիկով` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուսա Մուրթազալիեւ (86 կգ), Էդգար Ենոքյան (97 կգ), Լեւան Բերիանիձե (125 կգ): Հավելենք, որ Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կխաղարկվեն ոչ միայն մեդալներ, այլեւ 2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր: