Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Սահրադյանը բարելավեց իր ռեկորդը (տեսանյութ)

Սպորտ
gagik1

Գինեսի գրքի ռեկորդակիր Ռոման Սահրադյանն այսօր Երեւանի Բուենոս Այրեսի անվան այգու մարզահրապարակում բարելավեց 1 րոպեում պտտաձողի վրա պտույտեր կատալերու ռեկորդը: Նախկին 41 պտույտի փոխարեն նա այս անգամ կատարեց 45 պտույտ: Վարժությունից հետո ոստիկանության զորամասերից մեկի պայմանագրային աշխատակիցն ասաց, որ այդ ռեկորդը նվիրում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25-ամյակին: Ի դեպ, նրանից առաջ նույն վարժությունում իր ուժերը փորձեց նրա գործընկեր Նարեկ Ադամյանը, որը մեկ րոպեում կատարեց 42 պտույտ: «Եթե իմ այսօրվա մրցակիցը հետագայում բարելավի այս ռեկորդը, ապա կաշխատեմ 2-3 պտույտով գերազանցել նրան: Ընդհանուր առմամբ կարելի է 50 պտույտ կատարել մեկ րոպեում, սակայն բացօթյա պայմաններում դա դժվար է, որովհետեւ խանգարում է քամին, օդի ճնշումն եւ այլ գործոններ» - եզրակացրեց Ռոման Սահրադյանը: Նշենք, որ սույն վարժության տեսագրությունը ուղղարկվելու է Լոնդոն, Գինեսի գրքի գրասենյակ, որտեղ արդեն կորոշեն, ընգրկել այն ռեկորդների շարքում, թե` ոչ: