Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր պատանի շախմատիստները երկու մեդալ նվաճեցին

Սպորտ
chess

Խորվաթիայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին ընդամենը երկու մեդալ: Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մրցաշարում միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, գրավեց 2-րդ տեղը: ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, որը վերջին տուրից առաջ միանձնյա գլխավորում էր 14 տարեկանների աղյուսակը, ցավոք, պարտություն կրեց վճռորոշ պարտիայում եւ ստիպված բավարարվեց բրոնզե մեդալով: Մրցանակային տեղեր զբաղեցնելու լավ հնարավորություն ունեին նաեւ 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը եւ 8-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը, սակայն նրանք վերջին տուրում պարտություն կրեցին եւ զբաղեցրին համապատասխանաբար 6-րդ եւ 4-րդ տեղերը: Աղջիկների առաջնությունում բոլորից հաջող հանդես եկավ 10-ամյա Հասմիկ Քոչինյանը, որը 6,5 միավորով մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Մեր հայրենակիցներից մեկը, այնուամենայնիվ, Խորվաթիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Դա Հոլանդիան ներկայացնող Աննա-Մայա Ղազարյանն է, որը 16 տարեկան աղջիկների մրցաշարում վաստակեց 7,5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը: