Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպորտային մրցանակ՝ նախադպրոցականներին

Սպորտ
sport-mrcujt

Այս տարվա հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մարզահամալիրում անցկացվելու է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի եզրափակիչ փուլը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: 2015 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10.00-ին, (հասցեն՝ Երևան, Մանանդյան փող., շենք 41, նախկին «Միկա» մարզադահլիճ) անցկացվելու է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի Եզրափակիչ փուլին մասնակցելու են մրցույթի 2-րդ փուլի մրցումներին 1-ին տեղերը գրաված Հայաստանի բոլոր մարզերի եւ Ստեփանակերտի 11 նախադպրոցական հիմնարկների 110 երեխաներ: Մրցանակային տեղերը գրաված նախադպրոցական հիմնարկները կպարգեւատրվեն դրամական մրցանակներով եւ ՀՀ նախագահի հավաստագրերով: Հիշեցնենք, որ արդեն ավանդական է դարձել ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Այս տարի դրան ավելացել են նաեւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» եւ «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթները, որոնց կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է 36520.0 հազար դրամ: