Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» մեկ գոլ խփեց, իսկ մյուս երեք թիմերը՝ ոչ մի գնդակ

Սպորտ
foot

Այսօր տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի երկու խաղեր: Մրցանակային տեղերի համար պայքարող Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Միկային»: Միակ գոլը 44-րդ րոպեին խփեց հյուրերի կոտդիվուարցի հարձակվող Կոնան Օդիլոն Կուակուն: Օրվա երկրորդ խաղում մրցաշարի ետնապահ Երեւանի «Ուլիսը» սեփական դաշտում ընդունեց առաջատարներից մեկին՝ Կապանի «Գանձասար-Կապանին»: Թիմերին չհաջողվեց գոլ խփել ողջ խաղի ընթացքում եւ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան հոկտեմբերի 18-ին: Առաջնության առաջատար «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի «Բանանցին», որը օրերս մարզիչ է հրավիրել Իսպանիայից: Հանրապետության չեմպիոն «Փյունիկը» իր հարկի կհանդիպի «Արարատի» հետ: