Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանը Ժան Պոլ Բելմոնդոն չի». հարցում Երևանում (տեսանյութ)

Հասարակություն
elektra3

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ  Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբը կղեկավարի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Ժան Պոլ Բելմոնդոն չի, Խորեն Աբրահամյանը չի: Երևի շատ փող ունի»,-ասում է քաղաքացիներից մեկը: Երեւանցիներն այսօր քննարկում էին, թե  ինչո՞ւ  հենց Հովիկ Աբրահամյանն ընտրվեց ՀՀԿ շտաբի  ղեկավար, ինչպես նախորդ ընտրություններում։ «Արտաքինից շատ լուրջ դիրք է ընդունում, բայց նա ճարպիկ մարդ է: Պատահական չի»,-նման կարծիք հայտնեց մի քաղաքացի: «Ինքը միշտ էլ եղել է շտաբի պետ, ստացել է պաշտոն դրանից հետո»,-նշեց մեկ ուրիշը: Քաղաքացիներն այնքան էլ ոգեւորված  չեն սահմանադրական փոփոխություններով։ Նրանք այդ համարում են իշխանությունը պահպանելուն ուղղված քայլ։ Նրանց  հիշողության մեջ դեռևս թարմ է Սերժ Սարգսյանի կարգախոսը. «Հավատանք, որ փոխենք»։ Մանրամասները՝ տեսանյութում