Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կունենանք փողոց՝ ոսկերիչների համար

Հասարակություն
rqBV5Iqkz94

Երեւանի ավագանին իր հերթական նիստում որոշում է կայացնելու Արգիշտի փողոցի եւ Հաղթանակի կամրջի հատման հատվածից սկիզբ առնող ու դեպի Կաշեգործների փողոց տանող մոտ 700 մ երկարությամբ ճանապարհահատվածը Ոսկերիչների փողոց անվանակոչելու վերաբերյալ: Որոշման նախագիծը ընդգրկված է Երեւանի ավագանու հոկտեմբերի 28-ի նիստում: Որպես հիմնավորում բերվում է այն, որ 2014 թվականի փետրվարի 27-ին ՀՀ կառավարության հ.231 որոշմամբ, ոսկերչական Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունը։ «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է համակարգել ոսկեգործական, ադամանդագործական եւ ժամագործական ուղղվածության ձեռնարկությունների գործունեությունը։ Տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, նախատեսվող ծառայությունների մատուցման, ներդրումների ապահովման համար կազմակերպիչներին անհրաժեշտ է ունենալ դեպի տարածք եկող բարեկարգ եւ ճանաչելի փողոց։ Փաստացի Ազատ տնտեսական գոտու տարածք մեքենաները մուտք են գործում Արգիշտի փողոցի եւ Հաղթանակի կամրջի հատման հատվածից սկիզբ առնող մոտ 700 մ երկարությամբ անանուն ճանապարհով։ Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է Ազատ տնտեսական գոտու տարածք եկող ճանապարհահատվածն անվանակոչել Ոսկերիչների փողոց։ Իսկ Երեւան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցը կանվանակոչվի հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի անվամբ։