ՎԹԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՋրաչափերի տեղադրման գործընթացը Գյումրիի մաշված ջրագծերի վրա բացասաբար է անդրադառնում: Սարքերը կարգավորում են ջրամատակարարումն ու ցանցում մեծանում է ջրի ճնշումը:
Արդյունքում ավելանում է ջրագծերի վթարների թիվը: Եթե 2004 թվականին գրանցվել էր 1700 վթար, 2005-ին գրանցվել է 2700-2800-ը: Վթարային վիճակում են նաեւ կոյուղագծերը: Անցած տարի գրանցվել է 5900 կոյուղագծի վթար:
Շիրակի մարզ մտնող ջրի քանակությունը ներկայումս գերազանցում է պահանջարկը: Այս պահին մարզը ստանում 1800 լիտր ջուր մեկ վայրկյանում: Սակայն մոտավոր հաշվարկների համաձայն լիովին բավարար է վայրկյանում 510 լիտր ջուրը: Շիրակի մարզի ջրամատակարարման ցանցի քայքայվածության հետեւանքով ջրի 85 տոկոս կորուստ է գրանցվում։
Գյումրիի «Ցայգ» ՀԸ