A
A
ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ՉՀԵՐԻՔԵՑ
Աջակցիր «Ա1+»-ին
Մինչ այսօր Կապանի տարածաշրջանում պատվաստվել է մոտ 24.000 ընտանի թռչուններ։ Դեռ կան համայնքներ, որտեղ պետք է շարունակվեն պատվաստումները, սակայն աշխատանքները դադարեցվել են` պատվաստանյութը չհերիքելու պատճառով:
Վերջերս թռչունների անկման դեպքեր են գրանցվել, որոնք խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում։ Սակայն մասնագետների հավաստմամբ` դրանց պատճառը ճճվային հիվանդություններն են։
Չնայած նման դեպքերին, ըստ Կապանի անասնաբուժական տեսչության պետ Արթուր Խաչատրյանի, վերջին շրջանում նկատվում է ընտանի թռչունների աճ։ Պատվիրվել է պատվաստանյութի նոր խմբաքանակ 10.000 թռչունի համար։
Կապանի «Սոսի» հեռուստատեսություն