Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԳՈՐԻՍՈՒՄ

Մարզեր

Գորիսում երկու օր տեւած քամիները մեծ վնաս են պատճառել քաղաքային տնտեսությանը: Արմատախիլ են եղել հսկայական ծառեր` դժվարացնելով երթեւեկությունը: Ծառերի տակ են մնացել ավտոմեքենաներ, բնակելի տներ:

Քամին շուռ է տվել էլեկտրական սյուները, որի հետեւանքով Գորիս քաղաքի կեսը եւ 20-ից ավելի գյուղեր հոսանքազրկված են: Զգալի վնաս է հասցվել հատկապես շենքերի տանիքներին:

Գորիսում եւ տարածաշրջանում առաջած վնասների հարցը ուսումնասիրելու նպատակով կայացել է ԱԻՎ նիստ, որի ընթացքում հանձնարվել է կապի եւ էներգոծառայությունների պետերին կարճ ժամանակում վերացնել վնասները: Դրանց չափերն առայժմ ճշտվում են:

Գորիսի «Լաստ» Հ/Ը

ՓԼՈՒԶՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գյումրու Տիմիրյազեւի 22 հասցեի տունը երեկվանից շարունակում է ինքնափլուզվել: Բարեբախտաբար, տան տերերից` Մարտիրոսյանների բազմանդամ ընտանիքից ոչ մեկը չի տուժել: Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության աշխատակիցները տունը գնահատել են երրորդից չորրոդ աստիճանի վթարայնության:

Քաղաքապետարանից հավաստում են, որ այս փլուզումը միակը չէ իր բնույթով ու իրենք դիմելու են կառավարությանը՝ ինքնափլուզումների հետեւանքների վերացման աշխատանքներ իրականացնելու համար:

Գյումրիի «Ցայգ» Հ/Ը