Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁՆԱԲՈՒՔԸ ՓԱԿԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Մարզեր

2006 թ. փետրվարի 9-ի կեսօրից մինչեւ փետրվարի 10-ը Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում գրանցվել է վերջին տարիներին նախադեպը չունեցող ձնաբուք: Բքի պատճառով փակվել կամ դժվարանցանելի են դարձել Սեւան- Դիլիջան, Սեւան- Ճամբարակ, Սեւան - Գավառ, Գավառ- Մարտունի, Մարտունի- Վարդենիս միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները:

Դժվարին իրավիճակ է առաջացել մարզային եւ համայնքային նշանակության բոլոր ճանապարհներին: Անցած գիշերվա ընթացքում հիմնովին փակվել է Գանձակ- Սարուխան- Լանջաղբյուր- Գեղարքունիք ճանապարահատվածը՝ 10 կմ երկարությամբ: Մայրուղիների վրա տեղի են ունեցել թեթեւ ավտովթարներ: Բարեբախտաբար մարդկային զոհեր չկան:

Գավառի «Քյավառ» Հ/Ը