Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանիա – Հայաստան՝ 2:0

Սպորտ
foot

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական հանդիպումն անցկացրեց 2017թ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր 21 տարեկան ֆուտբոլիստները Դանիայի Օլբորգ քաղաքում մրցեցին այդ երկրի երիտասարդական ընտրանու հետ: Խաղն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ: Դանիացիները մեր դարպասին կատարեցին 16 հարված, որոնցից երկուսն հասան իրենց նպատակին: Ինչ վերաբերում է մերոնց, ապա ամբողջ խաղի ընթացքում նրանք միայն մեկ անգամ կարողացան հարվածել մրցակցի դարպասին, բայց՝ ապարդյուն: Արդյունքում, Հայաստանի երիտասարդական հավաքականը Արտակ Օսեյանի գլխավորությամբ 5-րդ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնությունում եւ վեց տուրից հետո 1 միավորով եզրափակում է 5-րդ ընտրական խմբի աղյուսակը: Հաջորդ հանդիպումը մեր երիտասարդականը կանցկացնի 2016թ մարտի 23-ին, նույն Դանիայի հավաքականի հետ: