Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուրականի աստղադիտարանը մեծ վնասներ է կրել (տեսանյութ)

Հասարակություն
6bfc50f648e75fdf8cbb0cfbd6e55d4a

Վերջին շաբաթվա քամիները բավականին մեծ վնասներ են հասցրել Բյուրականի աստղադիտարանին: «Բակում գտնվող ծառերի, եղևնիների մի մասը իրենց բներով, արմատներով դուրս են եկել շարքից, շենքերի տանիքներն են քանդվել: Ձմեռ է առաջիկայում, և մենք պետք է հնարավորինս արագ վերանորոգենք այդ ամենը, որպեսզի մեր վնասները չբազմապատկվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Վերջինս դժվարացավ կոնկրետ ասել, թե վնասը գումարային առումով ինչքան է կազմում: «Որոշ շինություններում տանիքն ամբողջապես ենք փոխել, որոշ տեղերում մասնակի: Դրանք, փաստորեն, ֆինանսական մեծ ծախսեր են, բայց ինձ համար ավելի ցավալին աստղադիտարանի այգու վիճակն է, որ 50-60 տարվա հրաշալի ծառերը, որոնք աստղադիտարանի դիտումների համար նաև հիանալի միկրոկլիմա էին ապահովում, դրանք էլ են տապալվել: Հիմա Բնապահպանության նախարարության հետ բանակցություններ ենք վարում, որ տեսնենք ինչ-որ մի մասը դրանց գոնե հնարավո՞ր է փրկել, թե ոչ»: Իսկ ո՞վ պետք է փոխհատուցի կրած վնասների համար: Հարցին պարոն Հարությունյանը պատասխանեց. «Մենք տեղյակ ենք պահել ԱԻՆ-ին, ինչպես նաև մարզպետարանին: Հիմա տեսնենք, եթե նրանք ինչ-որ ձևով կօգնեն, թող օգնեն, եթե ոչ, ապա մեզ ավելի հետաքրքրում է, որպեսզի մեզ թույլ տրվի մեր արտաբյուջետային մուտքերի հաշվին ինքներս վերանորոգենք՝ չընկնենք այսպես կոչված գնումների օրենքների տակ, որը թույլ չի տալիս արագ գործը կատարել։ Եթե այդ օրենքին նայենք, ապա մեր տանիքները էդպես բաց ձյան տակ կմնան»: