Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանից բացակայում է միայն «Արարատը»

Սպորտ
sport-uefa-reyting

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային ակումբների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող 8 ակումբներից այդ ցուցակում բացակայում է միայն Երեւանի «Արարատը»: Պատճառն այն է, որ միայն արարատցիները վերջին 5 մրցաշրջաններում չեն մասնակցել եվրոպական որեւէ մրցաշարի: Հայաստանի ակումբներից ամենաբարձր վարկանիշ ունի Երեւանի «Փյունիկը», որը 3,825 միավորով զբաղեցնում է 310-րդ տեղը: Ապա հաջորդում են «Շիրակը» (341-րդ), «Ուլիսը» (369-րդ), «Միկան» (401-րդ), «Բանանցը» (416-րդ), «Գանձասարը» (417-րդ) եւ «Ալաշկերտը» (432-րդ): Եթե մեր ակումբներին համեմատենք մեզ հարեւան երկրների ակումբների հետ, ապա Ադրբեջանի լավագույն ակումբը 128-րդն է Եվրոպայում, իսկ վատագույնը՝ 334-րդը: Վրաստանի ակումբները գտնվում են 237-398-րդ հորիզոնականների միջեւ: