Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցակները մեկ ժամվա ընթացքում երկու անգամ թարմացվեցին. բռնություն լրագրողի հանդեպ   (տեսանյութ)

Քաղաքականություն
texamas-1

Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում տեղակայված թիվ 10/18 ընտրատեղամասում ժամը 15.00-ի սահմաններում գրեթե կանգնելու տեղ չկար։ Կուտակումների մասին իր անհանգստությունն «Ա1+»-ի հետ զրույցում կիսեց նաև  ՀԱԿ վստահված անձ Կարեն Պողոսյանը. «Շատ-շատ են, անընդհատ կուտակումները կան»։ Բացի այդ, ՀԱԿ վստահված անձն այլ խնդրի մասին բարձրաձայնեց. «Լրացուցիչ ծրարների պրոբլեմն է, որ շատ-շատ է: 1833 է  ընտրողների ընդհանուր թիվը, 232 լրացուցիչ ծրար կա հիմա։ Իբրև թե գյուղացի են, քաղաքում են բնակվում, բայց այստեղ գյուղացի չկա։ Ինչպես նայում եմ՝ բոլորը քաղաքի տղա են, ակցենտից էլ կարելի է հասկանալ: Մարդկանց անձնագրում գրված է՝ Սևանից է, բայց այստեղ Սևանից մարդ կա՞: Այնպիսի տպավորություն է, որ միշտ այդ ցուցակներով ջահելները գալիս են: Ժամանակ է լինում՝ 40, 50 հոգի է միանգամից գալիս»։ texamas 2 Ըստ Կարենի՝ այս իրավիճակն առավոտյան ժամը 11-ի սահմաններում է սկսվել։ Մենք ականատես եղանք, որ ընտրատեղամասի մի հատվածում քվեարկում էին միայն լրացուցիչ ցուցակներով եկած անձինք։ Իսկ ցուցակները մեկ ժամվա ընթացքում երկու անգամ թարմացվեցին։ Նշենք, որ ընտրատեղամաս մուտք գործելուց առաջ մեր տեսախցիկը ֆիքսել էր դիմացի հատվածում գտնվող սպիտակ միկրոավտոբուսը, որի վրա գրված էր Համահայկական խաղեր, իսկ վերին հատվածում՝ Արթիկ։ Մոտ կես ժամ անց միկրոավտոբուսն արդեն չկար։ texamas 3 Մի քաղաքացի էլ անձամբ էր նկատել դրսում ավտոբուսից իջնող և խմբով ընտրատեղամաս շարժվող տասնյակ քաղաքացիների: «Պատահաբար տեսա, որ իջնում են ավտոբուսից: Դա ինձ կասկածելի թվաց: 9-րդ ձևը բացած՝ նրանք ուրախ-ուրախ գալիս էին: Ետևներից մտա շենք, ինձ տեսնելով, նրանք բարձրացան երկրորդ հարկ, ես մի քանի րոպե սպասեցի: Հետո տեսա, որ այդ մարդիկ հերթով քվեարկում են»: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնած քաղաքացին քաղծառայության աշխատակից է, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Հանձնաժողովի անդամներից մեկն էլ հաստատեց, որ բավականին մեծ թվով մարդիկ  խմբերով պարբերաբար գալիս, քվեարկում են: «Խախտումը հիմա արվում է ավելի վերևներում. անձնագրային բաժնում 9-րդ ձևը՝ անձնագրին փոխարինող փաստաթուղթը ձեռքներին, գալիս են: Մենք այստեղ այլևս չենք կարող ոչինչ անել. որքան էլ ուշադիր լինենք, իրենք արդեն խախտումով գալիս են»,-շեշտեց նա: