Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեպ Բլատերի դեմ վկայություն է տվել ՖԻՖԱ-ի նախկին նախագահը

Սպորտ
sport-fifa

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտնվել է ԱՄՆ-ի հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի (ՀՖԲ) ուշադրության կենտրոնում: Ինչպես նշում է BBC-ին, ՀՖԲ-ն այժմ ուսումնասիրում է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարի մասնակցությունը ISL ընկերության կողմից թույլ տված մեքենայությունների հարցում: Պարզվում է, որ սույն ընկերությունն աշխարհի առաջնությունների հեռուստաիրավունքը գնելու համար 90 մլն դոլար է փոխանցել ՖԻՖԱ-ի տարբեր չինովնիկներին: Զեպ Բլատերը նախկինում հայտարարել է, որ ոչինչ չգիտի այդ գործարքների մասին, սակայն ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժը նամակ է ուղարկել ՀՖԲ-ին, որտեղ հայտնել է, որ Բլատերը տեղյակ է այդ վճարումների մասին: Ֆեդերալ բյուրոն այդ նամակը այլ փաստաթղթերի հետ փոխանցել է Շվեյցարիայի կառավարությանը: