Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվեց Թամանյանի ձեռագրերի ցուցահանդեսը

Հասարակություն
315

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է «Ալեքսանդր Թամանյանի նամականին»  խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայ նոր ճարտարապետության հիմնադիր ճարտարապետի անձնական արխիվում պահպանված նամակներն ու բացիկները: 2 Ներկայացված բացառիկ ցուցանմուշները յուրովի են բացահայտում մեծ ճարտարապետին, ընտանիքի հորը և ընկերոջը: 1 Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս և այցելուներին հնարավորություն կնձեռի մոտիկից ծանոթանալ 20-րդ դարասկզբի մեծ հայի հետ: 4