«Ճիշտ չեն ասում, որ էլեկտրաէներգիայի սուբսիդիաները չեն պահպանվում» (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի սուբսիդիաները կառավարության կողմից սահմանված ինչ կարգով եղել են, նույն կարգով էլ շարունակվել են: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը. «Ճիշտ չեն ասում, որ սուբսիդիաները չեն պահպանվում. ես կարող եմ գրավոր տեղեկատվություն տալ»: Ինչ վերաբերում է աուդիտին, ապա Երվանդ Զախարյանը նշեց, որ ժամկետներն ավարտվում են այս տարվա փետրվարին, արդյունքները կլինեն ու կհրատարակեք: Իրանական կողմը հայտարարել է, որ ՀՀ տարածքով գազ է վաճառելու Վրաստանին: Ի՞նչ պայմանավորվածություններ կան հարցի առնչությամբ, նախարարը պատասխանեց. «Քառակողմ բանակցությունների շրջանակներում, որոնք տեղի ունեցան Երեւանում, այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Ինչպես դուք, այնպես էլ մենք տեղեկացված ենք, որ Վրաստանի եւ ռուսական «Գազպրոմ»-ի միջեւ բանակցություններ գնում են, կոնկրետ բանակցությունների հետ կապված այսօր որեւէ նորություն չկա»: