Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ մարզիչը շնորհավորել է ադրբեջանցի ֆուտբոլիստներին

Սպորտ
sport-adrbejan

Ադրբեջանցի ֆուտբոլային մարզիչ Շաքիր Ղարիբովը, որն այսօր նշում է 60-ամյակը, իր ֆուտբոլային կյանքի ամենահիշարժան պահը համարում է Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը: «Այն ժամանակ շատ բարդ իրավիճակ էր ստեղծվել: Դա Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ առաջին խաղն էր այդ երկրների անկախացումից հետո: Մոտ կես տարի Ադրբեջանում խոսում էին այդ մասին, բոլորը մտածում էին, թե ինչպես կխաղանք հայերի հետ: Հանդիպումը կայացավ Իսրայելում: Մենք շատ լավ խաղացինք: Հանդիպումից հետո հայերի մարզիչը հանդերձարանում բարձրաձայն գոռում էր իր սաների վրա: Հետո նա շնորհավորեց ինձ հաղթանակի կապակցությամբ, ապա թույլտվություն խնդրեց նույնը անել նաեւ ֆուտբոլիստների հետ: Ես չմերժեցի, նա մտավ մեր հանդերձարան եւ սեղմեց բոլոր ֆուտբոլիստների ձեռքը», - հիշում է Շաքիր Ղարիբովը: Նշենք, որ ադրբեջանցի մասնագետը նկատի ունի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների 2006 թվականի առաջնության որակավորման առաջին փուլի Հայաստան – Ադրբեջան հանդիպումը, որը կայացել է 2005թ հոկտեմբերի 28-ին, Կֆար Սաբայում: Խաղն ավարտվել էր ադրբեջանցի պատանիների հաղթանակով՝ 3:0: Մեր պատանեկան հավաքականն այդ մրցաշարում պարտվելով բոլոր երեք խաղերում (Իսրայել՝ 2:7, Ռուսաստան՝ 0:4), զբաղեցրել էր վերջին, 4-րդ տեղը: Ի դեպ, 2016 թվականի նմանատիպ առաջնությունում մեր 17 տարեկան ֆուտբոլիստները երեք խաղում վաստակել են մեկ միավոր եւ իրենց խմբում գրավել են 3-րդ տեղը՝ առաջ անցնելով Սան Մարինոյին գոլերի տարբերության հաշվին (1-13՝ 1-14-ի դիմաց): Այնպես որ, մեր պատանեկան ֆուտբոլն անցած 10 տարիների ընթացքում լուրջ առաջընթաց չի գրանցել: