Անդրանիկ Մարգարյանի մրցանակը կուղեւորվի Ռուսաստան
Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 6-րդ շախմատային մրցաշարը: Այսօր կայացած վերջին 9-րդ տուրում Ռուսաստանը ներկայացնող հայազգի միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը հաղթելով Տիգրան Ս. Պետրոսյանին, վաստակեց 6,5 միավոր եւ վստահ գրավեց առաջին հորիզոնականը: Նրան հաջորդող Հայկ Մ. Մարտիրոսյանը, Մաքսիմ Չիգաեւը (Ռուսաստան) եւ Օլեկսանդր Բորտնիկը (Ուկրաինա) վաստակեցին 5-ական միավոր եւ բաժանեցին 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի շախմատիստը, իսկ 3-րդ՝ Հայկ Մ. Մարտիրոսյանը: Զուգահեռաբար անկացվեցին նաեւ պատանեկան մրցաշարեր: Մինչեւ 10 տարեկան տղաների մրցումներում հաղթեց արմավիրցի Վահան Միրզախանյանը, 12-ում՝ Արշակ Մելքոնյանը (Արտաշատ), 14-ում՝ Արեգ Շմավոնյանը (Երեւան), 18-ում՝ Արտյոմ Մանուկյանը (Ագարակ): Մինչեւ 12 տարեկան աղջիկների պայքարում լավագույն ճանաչվեց Միլենա Գասպարյանը (Երեւան):