Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդկանց առաջատար եռյակը ջախջախում է հետապնդողներին

Սպորտ
chess

Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում շարունակում են իրենց հաղթարշավը առաջատարները: Տղամարդկանց պայքարում առաջին տեղում շարունակում է ընթանալ հինգ հնարավորից 4,5 միավոր վաստակած Զավեն Անդրեասյանը: Նրանից կես քայլ ետ է մնում Ռոբերտ Հովհաննիսյանը, մեկ՝ Արման Փաշիկյանը: Իսկ ահա առաջատարներին հետապնդող Մանուել Պետրոսյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Սամվել Տեր-Սահակյանն այս տուրում պարտվեցին եւ զիջեցին դիրքերը: Այժմ նրանց եւ առաջատար եռյակին բաժանում է ստեփանակերտցի շախմատիստ Հովիկ Հայրապետյանը, որն այս տուրում հաղթանակ տարավ եւ երրորդ միավորը վաստակեց: Վաղը կայանալիք 6-րդ տուրում կարեւոր սկզբունքային նշանակություն ունեն Զավեն Անդրեասյան – Սամվել Տեր-Սահակյան եւ Կարեն Հ. Գրիգորյան - Ռոբերտ Հովհաննիսյան պարտիաները: Կանանց առաջնությունում մրցակցությունից դուրս է միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, որը հինգերորդ անընդմեջ հաղթանակը տարավ մրցաշարում եւ էլ ավելի ամրապնվեց առաջին հորիզոնականում: Երկրորդ-երրորդ տեղերում ընթացող Աննա Հայրապետյանն ու Սիրանուշ Ղուկասյանը նրանից արդեն ետ են մնում 1,5 միավորով: