Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը կրկին առաջինն է Բրազիլիայում

Սպորտ
shax2

Հայազգի շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի հաղթանակով ավարտվեց շախմատի Բրազիլիայի տղամարդկանց թվով 82-րդ առաջնությունը: Մեր հայրենակիցը 11 տուրում վաստակելով 10 միավոր, վստահ գրավեց առաջին տեղը: Նա մեկ միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականում գտնվող միջազգային վարպետ Ամորիմ Բարբոսայից: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը երկրորդ անգամ դարձավ Բրազիլիայի չեմպիոն (առաջինը՝ 2012թ):