Մահացել է Ռաֆայել Վահանյանի մարզիչը
Այսօր 78 տարեկան հասակում մահացել է Էդուարդ Մնացականյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Էդուարդ Մնացականյանը ծնվել է 1938թ. դեկտեմբերի 6-ին, Երեւանում: Նա 1958, 1959, 1960, 1962, 1967 թվականներին դարձել է Խորհրդային Հայաստանի չեմպիոն: ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է ուսանողական խաղերի աշխարհի կրկնակի չեմպիոն: 1978 թվականին արժանացել է միջազգային վարպետի կոչման: Էդուարդ Մնացականյանի հանրահայտ սաներն են գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արշակ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Երկար տարիներ հանդիսացել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ: 2009 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով: Էդուարդ Մնացականյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուվարի 20-ին, ժամը 11:00-12:30-ը, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: