A
A
Անուշ Գրիգորյանը չի մասնակցի օլիմպիական խաղերին
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը չի կարողացել օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում մեր 51 կգ քաշային մարզուհին 1/8 եզրափակիչում պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Սառա Ուրահմունին: Նշենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է օլիմպիական չորս ուղեգիր: